Cheaptravel.am

24/7 էլ.Փոստ [email protected]

Cheaptravel.am-ի մասին

Ո՞վ ենք մենք

Cheap Travel-ը ճանապարհորդությունների որոնման համակարգ է, որը թույլ է տալիս օգտվողներին

  • ա) համեմատել հազարավոր գործակալությունների կողմից առաջարկվող ավիատոմսերի գները և առաջարկները
  • բ) մեկ հարթակում հավաքագրում և Ձեզ է ցույցադրում աշխարհի 50 խոշորագույն հյուրանոցային պաշտոնական կայքերի առաջարկները
  • գ) գտնում է վարձույթով տրվող ավտոմեքենաների լավագույն գները, այդ թվում `շքեղ ավտոմեքենաների, մարդատար ավտոմեքենաների և մինիվանների

Գները արդեն ներառում են բոլոր հարկերը եւ վճարները: Դուք վճարում եք հենց այն գումարը, որը դուք տեսնում եք էկրանին:

Լավագույն գները գտնելու համար կատարում է որոնումներ հազարավոր ավիաընկերությունների կայքերում

Մենք կօգնենք ձեզ գտնել, համեմատել և ամրագրել ամենաէժան տոմսերը իրական ժամանակում: Cheap Travel-ը ինքնին չի վաճառում տոմսեր, այն միայն համեմատում է շուկայում գործող հազարավոր առաջարկներ և Ձեզ է տրամադրում համապարփակ հաշվետվություն մեկ վայրում: Դրա համար չկան լրացուցիչ վճարներ` դուք կտեսնեք միայն վստահելի գործակալությունների կողմից առաջարկվող հնարավոր ամենացածր գները, իսկ թէ որտեղ և ումից գնել` որոշում եք դուք: Դուք նաև կարող էք որոնել և համեմատել գները քարտեզներիի վրա: Այն կցուցադրի Ձեզ հարյուրավոր առաջարկներ հիմնական ավիափոխադրողներից: Մեր չվերթների ցանկը մշտապես թարմացվում է` ապահովելով մեր հաճախորդների համար օդային ճանապարհորդության ավելի շատ ընտրություններ: Դուք կարող եք ձեռք բերել տոմսերը բանկային քարտով: Գնման ավարտից հետո դուք կստանաք էլեկտրոնային նամակ, որը կպարունակի ձեր էլեկտրոնային տոմսի համարը, չվերթի մանրամասն նկարագրությունը և վճարման անդորրագիրը: Մեզ համար կարևոր են զբոսաշրջիկի ցանկություններն ու նախասիրությունները և մենք անում ենք հնարավորինս, որպեսզի կարողանանք համապատասխան ուղղությամբ ավիատոմսերն անհամեմատ էժան գներով: Մեզ մոտ կարող եք գնել Երևանից դեպի Մոսկվա, Կրասնոդար, Պրահա, Վիեննա, Դուբայ, Ռոստով, Սոչի և այլ ուղղություններով ավիատոմսեր հնարավորինս էժան գներով:

Կօգնենք Ձեզ կատարել հյուրանոցների օնլայն ամրագրում ամենաԷժան գներով

Յուրաքանչյուր ոք գիտի, որ ճանապարհորդությունից առաջ, լինի դա մոլորակի նոր անկյունների ուսումնասիրում թէ գործուղում, նախ պետք է հոգ տանել հյուրանոց գտնելու և ամրագրելու մասին: Շուկայում գործող առաջարկների առատությունը խառնաշփոթության մեջ կարող է քցել նույնիսկ ամենափորձառու ճանապարհորդներին: Այնուամենայնիվ, Cheap Travel-ը հնարավորություն է ընձեռում ընդամենը մի քանի վայրկյանում համեմատել միլիոնավոր առաջարկներ, որոնք տրամադրվում են այնպիսի կայքերի կողմից ինչպիսիք են booking.com, agoda.com, expedia, oktogo.ru, ostrovok.ru եւ այլ նմանատիպ կայքերը և օգնել Ձեզ գտնել լավագույն գները: Ընտրելով միայն ուղղությունը, ամսաթվերը և հյուրերի քանակը դուք գրեթե անմիջապես և անվճար ստանում եք առավել բարենպաստ առաջարկների ցուցակը՝ բազմաթիվ լուսանկարներով և ծառայությունների նկարագրությամբ: Շնորհիվ Cheap Travel-ի դուք ամենաէժան գներով կամրագրեք հյուրանոցներ և հոստելներ Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում և այլուր։

Կօգնենք Ձեզ գտնել վարձակալվող ավտոմեքենաների լավագույն գները ավելի քան 40000 վայրերում

Աշխատելով ավելի քան 167 երկրներում գործող մեքենաների վարձույթ կազմակերպող գործակալությունների հետ՝ Cheap Travel-ը առաջարկում է ամենամատչելի գները բազմատեսակ մեքենաների համար, այդ թվում շքեղ ավտոմեքենաների, մարդատար ավտոմեքենաների և մինիվանների: Մեր կայքի միջոցով դուք կգտնեք ձեր մեքենան` հաշվի առնելով ձեր բոլոր նախապատվությունները: